Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ նշելով Fichajes-ին, Սաուդյան Արաբիայից անանուն ակումբը 25-ամյա Դիասի համար առաջարկել է 80 մլն եվրո։ Բրահիմ Դիասի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 36 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրահիմ Դիասը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ «Ռեալի» կազմում։