Ռաֆինյա. «Մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Մենք գիտեինք, թե ինչ մակարդակով է խաղում «Բենֆիկան»: Մրցակիցը խաղում էր տանը՝ երկրպագուների աչքի առաջ, և դա նրանց մոտիվացիան ավելացրեց։

Բայց մենք նաև հասկացանք, թե որքան կարևոր է այստեղից հեռանալ դրական արդյունքով։ Կարծում եմ, որ ոչ-ոքին մեզ համար լավ արդյունք կլիներ, իսկ հաղթանակը ավելի լավ կլիներ:

Կարմիր քարտից հետո մենք մնացինք մեկ թիմ, գիտեինք ինչպես խաղալ, և ես կարծում եմ, որ դա ամենակարևորն է մի թիմի համար, որը ցանկանում է մեծ հաջողությունների հասնել։

Պետք է հասկանանք, որ մեզ սպասվում են էլ ավելի բարդ հանդիպումներ, որոնցում պետք է համբերատար լինել։ Կարծում եմ՝ թիմն այսօր շատ լավ հանդես եկավ։ Մենք շատ կարևոր արդյունքի ենք հասել»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 11-ին, Իսպանիայում։