«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով՝ մրցավարի վրա ֆիզիկական հարձակման համար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի «Բրեստի» հետ խաղում (2:1): 93-րդ րոպեին մրցավար Բենուա Միլյոն ըստ գլխավոր մարզչի չնշանակեց 11 մետրանոցը, ինչի պատճառով պորտուգալացին կոշտ ձևով պատասխանեց:
Մրցավարը մարզչին կարմիր քարտ ցույց տվեց, որից հետո Ֆոնսեկան գլխով հարվածեց նրան։
Որակազրկումը կգործի մինչև նոյեմբերի 30-ը։ Բացի այդ, Ֆոնսեկան մինչև սեպտեմբերի 15-ը չի կարողանա այցելել թիմի հանդերձարան։
Հիշեցնենք, որ Պաուլո Ֆոնսեկան «Լիոնը» գլխավորել է 2025 թվականի հունվարի 31-ին։