Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական դաշտում ընդունել էր «Լիվերպուլին»։ Լուիս Էնրիկեի թիմը սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց անգլիական գրանդին։
Opta վերլուծական կենտրոնը գնահատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու թիմերի շանսերը։ Արտագնա հաջողությունից հետո «Լիվերպուլը» հաջորդ փուլ դուրս գալու 84,6 տոկոս հնարավորություն ունի:
Փարիզցիների շանսերը գնահատվում են ընդամենը 15,4 տոկոս։
«Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա «Էնֆիլդում» երեքշաբթի օրը՝ մարտի 11-ին: