Opta․ «Բարսելոնայի» և «Բենֆիկայի»՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները

Opta պարբերականը վերլուծել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու «Բարսելոնայի» և «Բենֆիկայի» հնարավորությունները:

Առաջին հանդիպմանը «կապտանռնագույններն» արտագնա հաղթանակ տարան նվազագույն՝ 1։0 հաշվով։

Opta-ի գնահատմամբ՝ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի՝ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը կազմում է 88,6 տոկոս։ Պորտուգալական ակումբի` եվրագավաթների քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները գնահատվում են 11,4%:

«Բարսելոնա»-«Բենֆիկա» պատասխան հանդիպումը կկայանա Կատալոնիայի մայրաքաղաքում։ Թիմերի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը՝ մարտի 11-ին: