«Մանչեսթեր Սիթիի» աստղը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Բարսելոնան» ուսումնասիրում է թիմի կազմը ուժեղացնելու տարբերակներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, կատալոնական ակումբը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերի շուրջ։ Իսպանական ակումբի ներկայացուցիչները արդեն կապի են հաստատել 30-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը գրեթե համաձայնեցրել են Սիլվայի տրանսֆերի բոլոր պայմանները։ Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա գործարքը կկազմի մոտավորապես 50 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բերնարդո Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։