«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Ասթոն Վիլայի» 23-ամյա ձախ եզրային Ջեյքոբ Ռեմսիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքայինները» շատ տպավորված են անգլիացի ֆուտբոլիստի առաջընթացով և նրան տեսնում են որպես 29-ամյա Ջեք Գրիլիշի փոխարինող, ով կարող է վերադառնալ բիրմինգհեմյան ակումբ։ Նշվում է, որ «Ասթոն Վիլան» ֆուտբոլիստին գնահատում է ավելի քան 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ռեմսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։