«Մանչեսթեր Սիթին» Ջեկ Գրիլիշին փոխարինող է գտել

Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Սիթին Ռեմսիին դիտարկում է որպես Ջեկ Գրիլիշին փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից։

«Ասթոն Վիլան» իր հերթին Ջեյքոբին գնահատում է 60 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ռեմսին բիրմինգհեմյան ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում։

Կիսապաշտպանը խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։