Լուիս Էնրիկե. «Մենք շատ ավելի լավն էինք, քան «Լիվերպուլը»»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:1):

«Սա չափազանց անարդար է։ Մենք, հավանաբար, մեր լավագույն խաղն ենք անցկացրել Չեմպիոնների Լիգայում, որտեղ նրանց դարպասապահը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ։

Ես շատ հպարտ եմ իմ թիմով, բայց ֆուտբոլը երբեմն անարդար է: Կմտածենք պատասխան խաղի մասին։ Մեզ համար դժվար էր խաղալ մեծ թիմերի դեմ։ Մենք շատ ավելի լավն էինք, քան «Լիվերպուլը»:

Բայց նրանք հաղթեցին։ Ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Մնաց մեկ խաղ: Ես լավատես եմ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։