Լուիս Էնրիկեն հայտնել է, թե ինչ է խոսել ֆուտբոլիստների հետ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, թե ինչ է ասել իր խաղացողներին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո։ Փարիզցիները պարտվել են 0։1 հաշվով, թեև ըստ շատ փորձագետների հենց նրանք էին արժանի հաղթանակի։

«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, լավ խաղացինք ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում: Ֆուտբոլիստները շատ էին շրջում խաղադաշտում ու ամբողջական խաղ ցուցադրեցին։

Նրանք վրդովված էին հանդերձարանում, բայց ես նրանց ասացի, որ գլուխները բարձր պահեն»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Lequipe-ը։