«Յուվենտուսը» տրանսֆերային երկու թիրախ ունի

Հայտնի է դարձել, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսը» որ ֆուտբոլիստներին է ցանկանում ձեռք բերել։

Լրագրող Միրկո դի Նատալեի խոսքով՝ իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլի» կենտրոնական կիսապաշտպան Սանդրո Տոնալիին և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։

«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 27 տուրից հետո վաստակած 52 միավորով։ Հունվարի 9-ին «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կհանդիպի «Ատալանտային», մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին: