Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մեկնաբանել է Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տարած հաղթանակը (3:0) հաշվով։
«Լավ հանդիպում էր: Մենք երջանիկ ենք, բայց գիտենք, որ դեռ չենք լուծել բոլոր հարցերը։ Նույն ինտենսիվությամբ ու պետք է խաղանք պատասխան խաղում։ Հեշտ չի լինի։ Մենք մեծ քայլ ենք արել, բայց սա վերջը չէ»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 11-ին։