Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» ծննդյան 123-րդ տարեդարձի կապակցությամբ

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» ծննդյան 123-րդ տարեդարձի կապակցությամբ։ 40-ամյա Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։

«Շնորհավորում եմ ողջ մադրիդյան ընտանիքին։ Առաջ Մադրիդ»», – գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցում։

Մադրիդի «Ռեալի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի քառակի հաղթող, մեկ անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը, և երկու անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։