Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Բարսելոնան» տասը հոգով հաղթեց «Բենֆիկային» 0։1 հաշվով։
Խաղի միակ գոլը խփեց Ռաֆինյան 61-րդ րոպեին գրավելով դարպասը։ Նշենք, որ կատալոնական ակումբը 26-րդ րոպեին տասը հոգով էր դիմակայում պորտուգալական ակումբի գրոհներին, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Պաու Կուբարսին։
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Բարսելոնայում։