Բենջամին Շեշկոն նոր տարբերակ ունի կարիերան շարունակելու համար

«Լիվերպուլը» տեղեկություն է խնդրել «Լայպցիգից» 21-ամյա կենտրոնական հարձակվող Բենջամին Շեշկոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ սլովենացի ֆուտբոլիստի նկատմամբ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Արսենալն» ու «Չելսին»։ Նշվում է, որ ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել Լոնդոն։ Ընդգծվում է, որ 21-ամյա հարձակվողի հրաժարագինը կազմում է 70 մլն եվրո, սակայն «Լայպցիգը» պատրաստ է նրան բաց թողնել ավելի փոքր գումարի դիմաց։

«Լիվերպուլը» դիտարկում է Շեշկոյին՝ որպես հարձակվող Դարվին Նունյեսին փոխարինող, ով պատրաստ է հաջորդ ամառ հեռանալ մերսիսայդցիներից։

Այս մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։