«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիի ապագան մնում է անորոշ, չնայած գործող պայմանագրին մնացել է ընդամենը չորս ամիս:
Խոսակցություններ կան, որ «զինագործները» ցանկանում են երկարաձգել գանացու աշխատանքային պայմանագիրը։ Այս ֆոնին Պարտիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այլ թոփ-ակումբներ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, կիսապաշտպանը գտնվում է «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» տեսադաշտում: Թոմաս Պարթին հունիսին կնշի իր 32-ամյակը։ Կիսապաշտպանն «Արսենալի» կազմում անցկացրել է 155 պաշտոնական հանդիպում՝ դառնալով ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: