Արնե Սլոտը Հարվի Էլիոթին թույլ չի տվել մտնել հանդերձարան

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Փարիզում ծանրագույն խաղում հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ 1:0 հաշվով։

Ինչպես հայտնում է BBC-ն, խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ դարձած Հարվի Էլիոթին թույլ չի տվել մտնել հանդերձարան։ Փոխարենը հոլանդացի մասնագետը խաղացողին հետ է ուղարկել խաղադաշտ:

Էլիոթը քիչ էր խաղացել, ուստի Սլոթը նրան կարգադրել է մարզումներ անցկացնել պահեստայինների նստարանին մնացած խաղացողների հետ։

Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը խաղադաշտ էր մտել հանդիպման 86-րդ րոպեին՝ փոխարինելով թիմի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։