«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում (1:0):
«Եթե ոչ-ոքի խաղայինք, էլի մեր բախտը կբերեր։ Նրանք այսօր ավելի լավն էին: Առաջին խաղակեսում նրանք շատ հնարավորություններ ունեին: Երկրորդ խաղակեսում նույնպես շատ հնարավորություններ ունեցավ հաշիվը բացելու համար:
Այսօր նորից տեսա, թե որքան լավն էր ՊՍԺ-ի խաղը։ Չնայած դրան, ես զգացի, որ մենք խաղի մեջ ենք և կարող ենք վնասել նրանց անցումային շրջանում: Մենք երեք-չորս հնարավորություն ունեինք դա անելու, բայց սպասեցինք մինչև վերջին պահը։
Բոլոր հիմնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի լավագույն թիմն է: Ես չզարմացա, թե որքան լավն էին նրանք: Մենք մակարդակից ցածր չէինք, դա ուղղակի մրցակցի որակի շնորհիվ էր։ Լուիս Էնրիկեն այստեղ անհավանական թիմ է ստեղծել»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։