Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Վանը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը․ խաղն ավարտվեց 3:0 հաշվով։
Չարենցավի ակումբի կազմում դուբլ գրանցեց Կարեն Նալբանդյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի լավագույն ռմբարկու Մոմո Տուրեն։
Հիշեցնենք, որ այս զույգի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին։