«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է հանդիպումից ունեցած սպասելիքների մասին։
«Մենք լավ մարզավիճակում ենք և ցանկանում ենք ցույց տալ, որ կարող ենք հակահարված տալ «Բավարիային»: Բայց մենք նաև հասկանում ենք, որ Չեմպիոնների լիգան և Բունդեսլիգան երկու լրիվ տարբեր մրցաշարեր են։
Չեմպիոնների լիգան ավելի էմոցիոնալ է դառնում. Զգացմունքները շատ կարևոր են, քանի որ կարող ես հինգ վատ րոպե ունենալ, դուրս մնալ պայքարից»,- ասել է իսպանացին մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին «Բայերի» խաղադաշտում։