Ունայ Էմերին գնահատել է իր թիմի խաղը «Բրյուգեի» դեմ

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բրյուգեի» հետ առաջին խաղից հետո կիսվել է իր կարծիքով։

«Սա Չեմպիոնների լիգան է, և յուրաքանչյուր հանդիպում բարդ է։ Հաղթելը շատ կարևոր է։ Մրցակիցն այսօր ուժեղ էր, նրանք ուժեղ ճնշեցին, բայց մենք փայլուն պայքարեցինք։

Մենք հաղթանակի հասանք մեր պայքարելու ունակության շնորհիվ։ Ֆուտբոլիստները շարունակ մտածում էին, թե ինչպես կարելի է հաղթել այսօր»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց իսպանացի մասնագետը։