«Սենթ-Էտիենի» ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել

«Սենթ-Էտիենի» երկրպագուներից մեկը հարձակվել է թիմի պաշտպան Դիլան Բատուբինսիկայի վրա: Այս մասին տեղեկացնում է Actu Saint-Étienne-ը։

Ֆրանսիայի առաջնության շրջանակում «Նիցայի» դեմ խաղից (1:3) հետո, երբ Բատուբինսիկան լքում էր մարզադաշտը, երկրպագուն հարվածել է նրան: Հարձակվողն արագ հեռացել է դեպքի վայրից, իսկ ֆուտբոլիստը հայտնել է դեպքի մասին ոստիկանությանը, որը հիմա փնտրում է մեղավորին:

Նշենք, որ ֆրանսիական ֆուտբոլում վերջերս տեղի ունեցած սկանդալներից մեկը վերաբերում է «Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային, ով կարող է ենթարկվել 7 ամսվա որակազրկման՝ մրցավարի վրա հարձակման պատճառով: