Պաու Կուբարսին խոսել է իր մեծ երազանքի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսին և հայտնել իր մեծ երազանքի մասին։

«Մանկուց երազել եմ «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։ Ակնհայտ է, որ ես դա հիմա եմ ուզում: Ես պետք է վայելեմ պահը և պարզապես անեմ առավելագույնը, ինչ կարող եմ:

Կարծում եմ, որ իմ նորամուտից հետո զգալիորեն բարելավել եմ իմ խաղը»,- կատալոնական թիմի խաղացողի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։