«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պաու Կուբարսին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջիկա առաջին խաղի մասին։
«Դուք տեսաք, թե ինչ եղավ խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ խաղում։ Մեզ համար այս խաղում էլ հեշտ չի լինի։ Պետք է փորձենք այնպես անել, որ մեր մրցակիցները հնարավորինս քիչ հնարավորություններ ունենան մեր դարպասի մոտ:
Մենք պետք է սառնասիրտ լինենք նաև հարձակման ժամանակ, ինչպես նախկինում»,- լրագրողներին ասել է կատալոնացի պաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում ընդունել էր «Բարսելոնային», հանդիպումն ավարտվել էր կատալոնական թիմի հաղթանակով՝ 5։4 հաշվով։