Միխայիլ Մուդրիկ․ «Ինձանից խլեցին իմ ուրախությունը»

«Չելսիի» հարձակվող Միխայիլ Մուդրիկը խոսել է դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով ֆուտբոլից իր որակազրկման հետ կապված իրավիճակի մասին։

«Միակ բանը, որն ինձ ուրախություն պատճառեց, ինձանից խլեցին։ Հիմա ի՞նչ է մնացել։ Այս իրավիճակում լինելը շատ դժվար է։ Ես արդեն ասել եմ, որ անմեղ եմ, և շարունակում եմ մնալ իմ դիրքերում։

Ես կոչ եմ անում բոլորին հանգստություն պահպանել, ճշմարտությունը մի օր անպայման ի հայտ կգա»,- Մուդրիկի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆրենկ Խալիդը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ժամանակավորապես արգելեց Մուդրիկին մասնակցել մրցումներին։