Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է 17-ամյա Իթան Նվաներիի և 18-ամյա Մայլս Լյուիս-Սքելի ելույթների մասին։
17-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղի 21-րդ րոպեին 18-ամյա ձախ պաշտպանի փոխանցումից հետո գոլ խփեց ՊՍՎ-ի դարպասը։
«Այն, ինչ նրանք անում են 17 և 18 տարեկանում, ցույց է տալիս անհավանական հասունություն նրանց տարիքի համար: Դա հնարավոր է, քանի որ մյուս խաղացողները աջակցում են նրանց և օգնում են ավելի լավը դառնալ:
Նրանք հաջողության են ձգտում: Դա այն է, ինչ ես ուզում եմ տեսնել»,- ասել է Արտետան Prime Video-ին տված հետխաղյա հարցազրույցում։