Յուրիեն Թիմբերը` ՊՍՎ-ի դեմ ջախջախիչ հաղթանակի մասին

«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍՎ-ի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (1։7):

«Հրաշալի խաղ, հպարտ եմ տղաներով։ Մենք ցույց տվեցինք, որ շատ բանի ենք ընդունակ, և պատասխան խաղում լավ դիրք ենք ապահովել։

Հաճելի է հաշիվ բացել: Ես պետք է հաղթեի այստեղ, քանի որ սա իմ նախկին ակումբի՝ «Այաքսի» գլխավոր մրցակիցն է։ Կգնա՞նք Մադրիդ քառորդ եզրափակիչում։

Մենք լավ դրության մեջ ենք: Մենք կանցկացնենք պատասխան խաղը, իսկ հետո կտեսնենք»,- ասել է Թիմբերը Amazon Prime-ին։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալը» կխաղա կա՛մ «Ռեալի», կա՛մ «Ատլետիկոյի» հետ։: