Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը, ով հայտնի է «Լիվերպուլի» կազմում իր ելույթներով, պատասխանել է Չեմպիոնների լիգայի ապագա հաղթողի մասին հարցին։
Երեքշաբթի կայացան մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ Կարագերի կարծիքով՝ վերջնական հաջողությունը կրկին կմնա Մադրիդի «Ռեալին»։
««Ռեալը» կհաղթի մրցաշարում»,- անգլիացու պատասխանը հաղորդում է Madrid Xtra-ն։
1/8 եզրափակչի առաջին խաղում «սերուցքայինները» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեցին «Ատլետիկոյին»։ Դիմակայության ճակատագիրը կորոշվի հաջորդ չորեքշաբթի «Ատլետիկոյի» խաղադաշտում։
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Անցյալ տարվա եզրափակչում Մադրիդը հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: