Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Նեյմարի՝ «Բարսելոնան» հնարավոր վերադարձի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Սա իմ գործը չէ։ Ես կենտրոնացած եմ միայն իմ թիմի վրա։ Ակումբը մեծ ներուժ ունի, բայց դա մարզական տնօրեն Դեկուի գործն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա» վերադառնալը 33-ամյա Նեյմարի համար, ով ներկայումս հանդես է գալիս «Սանթոսում», առաջնահերթ խնդիր է։ Հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել ցածր աշխատավարձ՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու համար, որի կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։