«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է սպասվող անդիպման մասին։
«Դիմակայությունը կտևի 180 րոպե։ Մենք ակնկալում ենք հանդիպել շատ լավ թիմի՝ Չեմպիոնների լիգայի այս պահին լավագույններից մեկին։ «Բարսելոնան» ստիպված կլինի շատ ավելի լավ խաղալ, քան սովորաբար՝ հաջորդ փուլ դուրս գալու համար:
Մենք լավ ենք պատրաստվել դիմակայությանը»,- ասել է Ֆլիկը, ում խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։