Գրանիտ Ջակա․«Մենք լավ ենք պատրաստվել «Բավարիայի» դեմ խաղին»

Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Գրանիտ Ջական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղից առաջ իր մեկնաբանությունն է տվել:

«Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր խաղ առանձնահատուկ է, անկախ նրանից, թե ով է մրցակիցը։ Մենք դա հասկանում ենք։ Մենք լավ ենք պատրաստվել «Բավարիայի» դեմ խաղին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջական։

32-ամյա Ջական այս մրցաշրջանում 8 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում, սակայն չի կարողացել գոլ խփել: