Դեկլան Ռայս․ «Նույնիսկ եթե Սական վնասվածք չունենար, նա խաղաժամանակ կստանար»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը հիացել է իր թիմակից Իթան Նվաներիի խաղով։

17-ամյա ֆուտբոլիստը օգնեց «զինագործներին» հաղթել ՊՍՎ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (7:1)՝ դառնալով գոլի հեղինակ 21-րդ րոպեին։ Անգլիացին դարձավ մրցաշարի փլեյ-օֆֆի պատմության երրորդ ամենաերիտասարդ ռմբարկուն:

«Նա 17 տարեկանում խաղում է այս մակարդակով, նման կարևոր խաղում, դա խենթություն է: Նույնիսկ եթե Սական այստեղ լիներ, Իթանը դեռ րոպեներ կստանար, քանի որ, հավատացեք, նա այնքան լավ է մարզվում, այնքան լավն է»,- Ռայսի խոսքերն է մեջբերում լրագրող Քոնոր Հեմը։ Ընթացիկ մրցաշրջանում Իթան Նվաներին 27 խաղում խփել է ութ գոլ: