Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում մրցեց հոլանդական ՊՍՎ-ի հետ։
Էյնդհովենում կայացած հանդիպումն ավարտվեց լոնդոնյան ակումբի ջախջախիչ հաղթանակով 7։1 հաշվով։
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, ևս մեկական անգամ աչքի ընկան Յուրիեն Թիմբերը, Իթան Նվաներին, Միկել Մերինոն, Լեանդրո Տրոսսարդը և Ռիկարդո Կալաֆիորին։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց 11 մետրանոցից Նոա Լանգը։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Լոնդոնում։
Խաղի տեսությունն՝
Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց ֆրանսիական «Լիլին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Դորտմունդցիները բացեցին խաղի հաշիվը 22-րդ րոպեին թիմի հարձակվող Կարիմ Ադեյեմիի գոլի շնորհիվ։ Հյուրերը 68-րդ րոպեին Հաուկոն-Արնար Հարալդսոնի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին Ֆրանսիայում։