Կառլո Անչելոտտին դժգոհ է մնացել Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապպեի խաղից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դժգոհ է մնացել աստղային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապպեի խաղից ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում։

«Հեշտ գործ չէ «Ատլետիկոյի» պաշտպաններին դիմակայելը։ Վինիսիուսն ու Մբապեն խաղացին, բայց ցույց չտվեցին իրենց սովորական մակարդակը։ Սակայն նրանց սպասվում է պատասխան հանդիպում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:

Հիշեցնենք, որ դերբին կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել «Լոս Բլանկոսի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։