Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։ Երեքշաբթի օրը «սերուցքայինները» սեփական հարկի տակ հաղթեցին 2։1 հաշվով։
«Դա ծանր հանդիպում էր: Պատկերացրեք, թե ինչ կլինի չորեքշաբթի օրը կայանալիք պատասխան խաղում»,- ծիծաղելով ասել է Անչելոտին Movistar Plus-ին:
«Մենք մեզ համար փոքր առավելություն ենք ստեղծել և անհամբեր սպասում ենք ավելի առաջ գնալուն: Բայց դժվար կլինի։ «Ատլետիկոն» ավելի ուժեղ է գրոհելու, շանսերը հավասար կլինեն։ Երկու թիմերի որակը շատ բարձր է։
Նրանք երկուսն էլ կարող էին դուրս գալ կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ: Մենք ուրախ չենք, որ 1/8 եզրափակչում հանդիպել ենք «Ատլետիկոյի» հետ, իսկ նրանք ուրախ չեն, որ դիմակայում են մեզ»,- ասել է իտալացին։
«Ատլետիկո»-«Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։