Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո խոսել է խաղի մասին։ Հենց Դիասը խփեց հաղթական գոլը։
«Այստեղ խաղալը անհավանական է: Այս մարզաշապիկով մեջ պետք է ամեն ինչ տաս: Գոլը լավն էր և օգնեց մեզ հաղթել: Բայց առջեւում դեռ պատասխան հանդիպում կա։
Մրցակցի հավասարեցումից հետո մենք մի փոքր թուլացրինք տեմպը, բայց ամեն պահ կարող ենք փոխել ամեն ինչ։ Սա աշխարհի լավագույն ակումբն է և ևս մեկ կախարդական գիշեր ունեցանք Բեռնաբեուում: Լավ է, որ տանը հաղթեցինք, բայց դա վերջը չէ։ Չեմպիոնների լիգայում ամեն փոքր բան կարևոր է»,- ասել է Դիասը Movistar-ին։