«Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Ֆերնանդեսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հետ խաղալու մասին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում լիսաբոնյան թիմը այսօր սեփական հարկի տակ կընդունի «Բլաուգրանային»:
«Յամալը հիանալի խաղացող է, ով հանդես է գալիս բարձր մակարդակով: Նա իր դասն ապացուցեց Իսպանիայի հավաքականում։ Ո՞րն է ամենադժվար մարտահրավերը Յամալին հանդիպելիս: Դա նույնն է, ինչ մյուս հակառակորդների դեպքում:
Վերջիվերջո, սա Չեմպիոնների լիգան է, կան շատ դժվար մրցակիցներ», – ասել է Ալվարո Ֆերնանդեսը TNT Sports-ին: «Բենֆիկա» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: