«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից առաջ խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի խաղամակարդակի մասին:
«Լուիս Էնրիկեն հիանալի աշխատանք է կատարել ՊՍԺ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Ես նրան այդ մասին չեմ հարցրել, բայց կարծում եմ, որ նա գոհ է ձեռքբերածով։
Եվ դա վերաբերում է ոչ միայն թիմի արդյունքներին, այլև խաղացողների առաջընթացին: Տեսեք, թե ինչպես է այժմ խաղում Ուսման Դեմբելեն. Սա տպավորիչ է։ ՊՍԺ-ն անցած մրցաշրջանում խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, և կարծում եմ, որ այս թիմը միանշանակ ավելի լավն է, քան նախորդ տարի»,- Սլոտի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ «Լիվերպուլ» – ՊՍԺ խաղը կկայանա այսօր՝ մարտի 5-ին։ Հանդիպումը կկայանա «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:55-ին։