Ալեքսանդր Իսակը որոշել է, թե որ թիմում է ցանկանում շարունակել կարիերան

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը որոշել է կարիերան շարունակելու իր նախընտրած տարբերակը։ Շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական շատ ակումբներ տարբեր առաջնություններից:

Ինչպես հաղորդում է El Nacional-ը, ինքը՝ Իսակը, նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Կատալոնական ակումբը, սակայն, ֆինանսական դժվարությունների պատճառով կդժվարանա այս գործարքն իրականացնել։ Transfermarkt-ը Ալեքսանդր Իսակի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, իսկ «Նյուքասլն» իր հերթին ցանկանում է նրա տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 150-180 մլն եվրո։