Ա Սերիայի ակումբներից մեկը առաջարկ է կատարել Ֆրանչեսկո Տոտտիին

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտնել է, որ հունվարին կարող էր ստանձնել Ա Սերիայի ակումբներից մեկի ղեկը:

«Հունվարին ինձ դիմեցին Ա Սերիայի մի ակումբից։ Ես չեմ ասի, թե որ ակումբն է դա։ Ես պարզապես կասեմ, որ ես պետք է ապրեի Կասսանոյին մոտ», — ասել է Տոտին Viva el Futbol-ի փոդքաստում:

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտտին իտալական «Ռոմայում» հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։