Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա երեկ չմարզվեց, քանի որ իրեն լավ չէր զգում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Գավիի վիճակը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը բաց է թողել թիմի մարզումը բարձր ջերմաստիճանի պատճառով։

«Գավին պատրա՞ստ է։ Նա երեկ չմարզվեց, քանի որ իրեն լավ չէր զգում, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Մենք այսօր մարզումներ ունենք, այնպես որ կտեսնենք»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Չորեքշաբթի օրը՝ մարտի 5-ին, «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Բենֆիկայի» հետ։