«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է ՊՍԺ-ում Լուիս Էնրիկեի աշխատանքի մասին։
«Ակնհայտ է, որ Լուիս Էնրիկեն մեծ աշխատանք է կատարել ՊՍԺ-ում։ Իմ կարծիքով, թիմն այժմ ավելի ուժեղ տեսք ունի, քան նախորդ մրցաշրջանում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հոլանդացի մասնագետը։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում։ Առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը փարիզցիների հարկի տակ, պատասխան խաղը՝ Անգլիայում՝ մարտի 11-ին։