Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենը գրավել է անգլիական մեկ այլ ակումբի ուշադրությունը: Ինչպես հաղորդում է Sports Digitale-ը, «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել 26-ամյա հարձակվողին:

Նշվում է, որ լոնդոնյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնային թիրախ է համարում Օսիմհենին։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Օսիմհենի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է վճարեն 75 միլիոն եվրո, սա այն գումարն է, որը գրված է հարձակվողի «Նապոլիի» հետ պայմանագրում:

Օսիմհենն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»: Թուրքական ակումբի կազմում անցկացրած 27 հանդիպումներում հարձակվողը դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։