«Թոթենհեմը» մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել «Լայպցիգից» հարձակվող Տիմո Վերների 8,5 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու տարբերակը, հայտնում է Mirror-ը։
Սպասվում է, որ անկախ մրցաշրջանի արդյունքներից, ֆուտբոլիստը կվերադառնա «Լայպցիգ» ու կդիտարկի կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ նախնական հետաքրքրություն է ցուցաբերում MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլզը»։
2024 թվականի հունվարին Վերները վարձավճարով միացավ «Թոթենհեմին» մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ մայիսին պայմանագիրը երկարաձգվեց ևս մեկ մրցաշրջանով։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։