Տիմո Վերները պետք է նոր ակումբ փնտրի

Գերմանացի հարձակվող Տիմո Վերները 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո չի մնա Լոնդոնի «Թոթենհեմում»։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Լոնդոնյան ակումբը որոշել է չօգտագործել ֆուտբոլիստին «Լայպցիգից» գնելու իրենց տարբերակը: Այսպիսով հարձակվողը վարձակալության ժամկետի ավարտից հետո կվերադառնա գերմանական ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում Վերներն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 18 հանդիպման։ 28-ամյա հարձակվողը գոլեր չի խփել, սակայն կատարել է երեք գոլային փոխանցում: