«Ինձ համար միշտ այդ քարտը կա». Վինիսիուսին զայրացրել է «Բետիսի» դեմ խաղում իրեն ցույց տված դեղին քարտը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը դժգոհ է մնացել «Բետիսի» հետ Լա Լիգայի 26-րդ տուրի խաղում (2:1) իրեն դեղին քարտ ցույց տալու մրցավարի որոշումից։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման 86-րդ րոպեին զգուշացում է ստացել մրցավարին հուզական կոչի համար։

Այն բանից հետո, երբ Ալեխանդրո Էրնանդեսը դեղին քարտ ցույց տվեց Վինիսիուսին, մադրիդյան թիմի վինգերը ասաց. «Սա խելագարություն է, խելագարություն։ Իհարկե, իհարկե, ինչպես միշտ։ Դուք միշտ ինձ ցույց եք տալիս դեղին քարտ։ Ինձ համար միշտ այդ քարտը կա»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

24-ամյա հարձակվողը չի կարողացել գոլի հեղինակ դառնալ «Բետիսի» դեմ խաղում