Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թեո Ուոլկոտը պատասխանել է, թե ինչ նոր խաղացողների կցանկանար տեսնել ակումբում։
«Զինագործները» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացան փոխարինողներ գտնել վնասվածք ստացած Գաբրիել Ժեզուսին և Բուկայկո Սակային, ինչը, ըստ տարածված կարծիքի, Միկել Արտետայի թիմին լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց:
«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ «Արսենալին» պետք են երեք նոր խաղացողներ ձեռք բերել: Ես կասեի, որ մեկը բավական է։ Ալեքսանդր Իսակը նա է, ով կարող է օգնել թիմին: Բայց եթե ես ստիպված լինեի մեկ ուրիշի անուն տալ, ես կընտրեի «Բրենթֆորդի» Մբեմոյին։ Նա կարող էր ծածկել Սակային: Ես կքննարկեի նաև ձախ եզրային հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցը, ով կարող է գոլեր խփել:
Դա կարող է անսպասելի հնչել, բայց «Արսենալը» պետք է ավելի ուշադիր նայի Հադսոն-Օդոյին»,- Ուոլկոտի խոսքերն է փոխանցում Gazeta.Ru-ն: