«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ նոր աշխատանքային պայմանագիրը բելգիացի ֆուտբոլիստից կպահանջի աշխատավարձի կրճատում։ Ներկայումս Դե Բրույնեն շաբաթական 375000 ֆունտ է վաստակում։ «Քաղաքայինները» պատրաստ են 33-ամյա կիսապաշտպանին առաջարկել շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 410 հանդիպում՝ դառնալով 106 գոլի և 174 գոլային փոխանցման հեղինակ։