«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա վինգեր Անտոնիի նկատմամբ, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստը նույնպես դրական է վերաբերվում թուրինյան ակումբ տեղափոխվելու տարբերակին։
Սակայն, որպեսզի տրանսֆերը կայանա, պետք է կատարվի երկու պայման՝ առաջինը՝ «կարմիր սատանաները» պետք է նվազեցնեն Անտոնիի տրանսֆերի համար պահանջվող գումարը, որը կազմում է 50 միլիոն եվրո։ Երկրորդ՝ 25-ամյա հարձակվողը ստիպված կլինի կրճատել աշխատավարձը։ «Մանչեսթեր Յունայթեդում» բրազիլացու աշխատավարձը կազմում է տարեկան 14 միլիոն եվրո։
Անտոնին նախորդ հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Բետիս»։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 20 մլն եվրո։