«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ ամռանը որոշ ֆուտբոլիստներ կլքեն ակումբը։
«Մենք կարող ենք խոսել այդ մասին մրցաշրջանի վերջում։ Մենք շատ հանդիպումներ ունենք անցկացնելու։ Բայց դա պարզ է, և կարծում եմ, որ բարդ իրավիճակ չէ, քանի որ ֆուտբոլում դա բոլորն են հասկանում։ Երբեմն մնում ես, երբեմն պետք է առաջ շարժվել։
Երբ ինչ-որ մեկի հետ անկեղծ ես, նա կարող է դա ընդունել։ Սկզբում դժվար է, բայց նրանք կհասկանան։ Այնպես որ, ես բավականին ազնիվ եմ իմ ֆուտբոլիստների հետ, և նրանք արդեն գիտեն, որ կան պահեր, երբ նրանք պետք է հեռանան մրցաշրջանի վերջում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Անցկացրած 27 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 33 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։ Հաջորդ տուրում Ռուբեն Ամորիմի թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։ «Լիվերպուլը» 67 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։